Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը»

«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը»
02.02.2013 | 15:30

«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը»` միջազգային նախագիծ հանդիսացող նոր գեղարվեստական ֆիլմը պատրաստ կլինի 2013-ի գարնանը: Ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են Թբիլիսիում, ավարտվել` Լվովում:

Փարաջանովին մարմնավորում է ֆրանսիահայ ռեժիսոր եւ դերասան, Կաննի 2010 մրցանակակիր, ֆիլմի համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Երաժշտության հեղինակը ֆրանսիացի Միշել Կարսկին է:
«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ամենայն հավանականությամբ մեծ էկրանից կներկայացվի հանդիսատեսի դատին Կաննի կինոփառատոնում:
100 րոպե տևողությամբ խաղարկային (դրամա) ֆիլմի ծրագիրը յուրօրինակ վերաբերմունք է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին և նրա թողած անգնահատելի ժառանգությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ